ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Sep 2020

Վիսկոնսին նահանգում կրքերը չեն հանդարտվում․ աֆրոամերիկացու նկատմամբ ոստիկանների բռնությունը բողոքի նոր ալիք է բարձրացրել

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 8-րդ օրն է կրքերը չեն հանդարտվում։ Պատճառը ոստիկանների կողմից աֆրոամերիկացու նկատմամբ բռնության հերթական դրսեւորումն է։ Այս անգամ ոստիկանները թիրախավորել են 29-ամյա Ջեյքոբ Բլեյքին։ Ըստ ականատեսների՝ աֆրոամերիկացին Քենոշա ավանում փորձել է բաժանել երկու վիճող կանանց։ Ոստիկանների ժամանումից հետո Բլեյքը ցանկացել է լքել դեպքի վայրը, սակայն իրավապահներից մեկը կրակել է նրա վրա։ Բժշկները Բլեյքի առողջականն վիճակը գնահատում են ծանր։

Այս միջադեպից հետո Քենոշայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, նահանգային իշխանությունն էլ խնդրանքով է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` Վիսկոնսին ուղարկել 1500 գվարդիականներ:
Նրանց ժամանումից հետո, սակայն, իրավիճակը ավելի է սրվել։ Բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Արդեն հայտարարվել է 2 զոհի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։