ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
31 Aug 2020

Ամերիկացի բժիշկն ահազանգում է դիմակի բացասական ազդեցության մասին

Պաշտպանիչ դիմակ դնելն արդյո՞ք օգնում է կորոնավիրուսով չվարակվել. այս հարցը քննարկվում է վիրուսի տարածման առաջին իսկ օրերից։ Մասնագետների կարծիքները տարբեր են, երբեմն էլ՝ խիստ հակասական: Աշխարհի առողջապահական գլխավոր հաստատությունը եւս պարբերաբար հակասական հայտարարություններ է արել: ԱՀԿ-ն սկզբնական շրջանում խորհուրդ էր տալիս դիմակ դնել միայն կորոնավարակիրներին, ախտանշաններ ունեցողներին և բժիշկներին։ Կարճ ժամանակ անց այն փոխեց իր մոտեցումն ու հորդորեց դիմակ դնել բոլորին։ Նախնական կարծիքն էլ հիմնավորեց նրանով, որ այդ փուլում դիմակների դեֆիցիտ էր:

Արդյո՞ք պաշտպանիչ դիմակն ունի կողմնակի վնասակար ազդեցություններ։ Սա էլ հարց է, որին ԱՀԿ-ն մինչ օրս չի պատասխանել։ Ասում են՝ այս հարցին ստույգ պատասխաննելու համար չկա բավարար չափի ուսումնասիրություններ։
Թեպետ դիմակ դնելու կողմնակի ազդեցությունների մասին ոչինչ հայտնի չէ, այսուհանդերձ ԱՀԿ-ն օրեր առաջ հայտարարեց՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նպատակով 12 տարեկանից բարձր երեխաները ևս պետք է դիմակ դնեն:

Մինչ ԱՀԿ-ն, ինչպես նաեւ տարբեր երկրների մասնագետներ համայնավարակի շուրջ 9 ամիսների ընթացքում փորձում են գնահատել պաշտպանիչ դիմակների արդյունավետությունն ու վնասակարությունը՝ ամերիկացի բժիշկ, նյարդավիրաբույժ Ռասել Բլեյլոկը «Տեխնոլոգիա» ամսագրում հոդված է հրապարակել եւ կիսվել իր մտավախություններով ու ուսումնասիրությունների արդյունքներով: Ասում է՝ պաշտպանիչ դիմակի պարբերաբար օգտագործումը առաջացնում է գլխացավ: Ավելին՝ այն ունի կողմնակի վնասակար այլ ազդեցություններ եւս:

Մանրամասները՝ տեսանյութում։