ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
26 Aug 2020

Տիխանովսկայան անթույլատրելի է համարել «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը

Բելառուսի վերջին շաբաթների ներքաղաքական իրավիճակով առավելապես մտահոգ են հարեւան Ռուսաստանն ու արեւմտյան երկրները, որոնք պարբերաբար տարաբնույթ հայտարարություններ են հնչեցնում ու անհանգստություն դրսեւորում: Նախօրեին ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անթույլատրելի է համարել «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը եւ հայտարարել է՝ ակտիվիստները պայքարում են միայն հանուն Բելառուսի:

«Ակտիվիստները ոչ արևմտամետ են, ոչ էլ հակառուսական տրամադրություններ ունեն։ Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել ժողովրդավարական երկրում, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա»։

Ավելի վաղ Տիխանովսկայան առցանց ուղերձ էր հղել Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Ընդգծել էր՝ Բելառուսի ընդդիմության նպատակը ռեժիմի հետ խաղաղ բանակցությունների միջոցով նոր ընտրությունների անցկացումն է:

Մանրամասները՝ տեսանյութում։