Սորոսակռիվ․ Ալեն Սիմոնյանն ու Լարիսա Մինասյանը վիրտուալ «փոխհրաձգություն» են ունեցել Սորոսի պատճառով
Հեռակա բանավեճ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի միջև: Պատճառը Ալեն Սիմոնյանի՝ ոչ սորոսահաճո հայտարարությունն էր։ «Հրապարակ» օրաթերթի հետ օրերս ունեցած զրույցում ԱԺ փոխոսնակն ասել էր բառացիորեն հետեւյալը՝ «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։
Ըստ «Բաց հասարակության հիմնադրամների», որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ՝ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ վարկաբեկել է հիմնադրամն ու վիրավորել հիմնադրամի նախագահ Ջորջ Սորոսին։ Այս առիթով հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահին ու խնդրել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորել ու լսումներ անցկացնել Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։