ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
20 Aug 2020

Լուկաշենկոն սպառնում է ընդդիմադիրներին, Եվրամիությունն էլ սպառնում է Լուկաշենկոյին

Ցուցարարների նկատմամբ կկիրառվեն առավել կոշտ միջոցներ, իսկ նոր ընտրությունների անցկացման ու իշխանության խաղաղ փոխանցման համակարգող խորհուրդ ստեղծողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Սա հատված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախազգուշական հայտարարությունից։

Բելառուսի հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրել է նաեւ իր երկրում խռովություն հրահրելու մեջ։ Նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթի խոսքով՝ Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է հորդորել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ամբողջ Արևմտյանի Եվրոպային՝ չխառնվել Բելառուսի ներքին գործերին։

Մանրամասները՝ տեսանյութում։