Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է ունեցել․ պատճառը միայն կորոնավիրուսը չէ
Թուրքական լիրայի պատմության մեջ առաջին անգամ նոր ռեկորդային անկում է գրանցվել․ այն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 21 տոկոսով՝ կազմելով 7․3037։ Եվրոյի դեպքում՝ լիրան կազմել է 8․60։ Թուրքական լիրայի արժեզրկումն այս անգամ պայմանավորված է Կովիդ 19-ով։
2018 թ. օգոստոսին 1-ին, երբ թուրք-ամերիկյան հարաբերություններն իրենց լարվածության գագաթնակետին էին և կային տնտեսական որոշակի պատժամիջոցներ, ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել էր 6.89, որը մինչ օրս համարվում էր արժեզրկման գագաթնակետը։ Արժեզրկման հաջորդ ռեկորդը, սակայն, գրանցվեց այս տարվա մայիսի 7-ին, երբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանվեց 7․24 լիրա։ Իսկ եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկում գրանցվել էր 2018 թ․ օգոստոսի 13-ին՝ 1 եվրոն 7․85 լիրա հարաբերակցությամբ։
Թուրքիայի կառավորությունը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում՝ տնտեսության անկումն ու ազգային արժույթի արժեզրկումը կանգնեցնելու համար։ Մի շարք վերլուծաբանների գնահատմամբ՝ Թուրքիայի Կենտրոնական բանկը պետք է բարձրացնի տոկոսադրույքները՝ լիրայի անկումը կանխելու համար։ Այս անկմանը զուգընթացը մեծանում է անհանգստությունը Թուրքիայի արտարժույթի պահուստների մակարդակի նվազման եւ դրամավարկային քաղաքականության ագրեսիվ մեղմացման նկատմամբ։ Լիրայի մեկօրյա ֆինանասավորման արժեքն այս շաբաթվա սկզբին ավելի քան 1000 տոկոսով թռչքաձեւ աճ է գրանցել, որը օտարերկրյա ներդրողներին դժվարացնում է արտարժույթի փոխանակում իրականացնել եւ գործարքներ կատարել։