ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
07 Aug 2020

Բողոքի ցույցեր՝ կիսավերված Բեյրութում․ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Կադրերը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից են։ Օգոստոսի 4-ի աղետալի պայթյունից դեռ ուշքի չեկած քաղաքում հիմա էլ բողոքի ակցիաներ են։ Լիբանանցիները պահանջում են կառավարության հրաժարականը։

Ցուցարարներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Ֆրանսիայի նախագահը Լիբանան է այցելել պայթյունից հետո միջազգային օգնություն կազմակերպելու նպատակով։

Մակրոնին դիմավորած ցուցարարների բազմությունը նրան նախ ղղջունել էր՝ վանկարկելով՝ «Կեցցե Ֆրանսիան», այնուհետեւ հակակառավարական կոչեր են արել՝ պահանջելով Հասան Դիաբի կառավարության հրաժարականը:

Լիբանանի քաղաքացիներն իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ, միաժամանակ մտավախություն ունեն, որ Բեյրութին աջակցություն ցուցաբերած երկրների օգնությունը չի ծառայի նպատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։