ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
04 Aug 2020

Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի վերակառուցվող սրճարանի և ծառերի հատման մասին

«Ես առաջ եմ տանում Մաշտոցի պուրակի հաղթանակը, որը դեռ կիսատ է»։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերն են՝ Մաշտոցի պուրակի վերակառուցվող սրճարանի և այդ հատվածի ծառերի հատման վերաբերյալ։

Մաշտոցի պուրակում երեկ հատված ծառերի առնչությամբ էլ ասում է՝ դեռ անցյալ տարի բնապահպաններին առաջարկել է գույքագրել Երևանի այն ծառերը, որոնք կենսունակ չեն ու դրանք փոխարինել այլ ծառերով։ Քաղաքապետի խոսքով՝ գույքագրվել է 437 ոչ կենսունակ ծառ, որոնք արմատախիլ լինելու վտանգ են ներկայացնում։

Մեր այն հարցին, թե արդյոք Մաշտոցի պուրակում հատված 4 հաստաբուն ծառերը ներառված են այդ գույքագրված ծառերի ցուցակում, Մարությանը դժվարացավ հստակորեն պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։