ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
03 Aug 2020

Ռուսաստանի եւ Բելառուսի հարաբերությունները սրվում են․ Լուկաշենկոն մեղադրում է ՌԴ-ին՝ երկիրն ապակայունացնելու համար

Մինսկի մերձակայքում օրեր առաջ իրավապահները ձերբակալել էին 33 ռուս գրոհայինների: Բելառուսի ուժային կառույցներից վստահեցրել էին, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ եւս 170 գրոհային կա երկրի տարածքում, որոնց փնտրում են։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անմիջապես արտակարգ խորհրդակցություն հրավիրեց։ Համոզմունք հայտնեց՝ ռուս գրոհայինների նպատակն է ապակայունացնել իրավիճակը երկրում՝ օգոստոսի 9-ին նախատեսած նախագահի ընտրությունների նախաշեմին։

«Տեղի ունեցածն արտակարգ պատահար է: Ես հետևում եմ ռուսների արձագանքին․ նրանք արդարանալով քիչ է մնում ասեն, որ բելառուսական իշխանություններն են վարձկաններին բերել։ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր կեղտոտ մտադրությունները: Մենք նպատակ չունենք վարկաբեկել մեր մտերիմ երկիրը, և եթե ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են, ապա նշանակում է, որ պետք է դիմել ՌԴ համապատասխան կառույցներին, որ վերջիններս բացատրեն՝ ինչ է տեղի ունենում»։

«Կրեմլն այս պահին չունի Ռուսաստանի քաղաքացիների անօրինական գործողությունների մասին տվյալներ, որոնք կարող էին պատճառ դառնալ Բելառուսում ձերբակալության համար»: Այսպես արձագանքեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մանրամասները՝ տեսանյութում։