Արտակարգ իրավիճակի հանգուցլուծումը Երևանի ստորգետնյա տրանսպորտում
Սա Երեւանի Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանն է։ Օրեր առաջ «Բաղրամյան» «Բարեկամություն» կայարանների հատվածում գնացքի երրորդ վագոնում անսպասելիորեն արտակարգ իրավիճակ է ստեղծվում։
Ուղեւորներին արագորեն տարհանում են, խնդիրն էլ նույնքան արագությամբ՝ կարգավորում։ Ո՞րն էր պատճառը։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի անվտանգության երթևեկության գլխավոր պատասխանատու Մուշեղ Բարսեղյանը նախ շտապում է ընդգծել է՝ ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր վագոն անցնում է տեխզննում։
Այդ օրը ստորգետնյա տրանսպորտի ուղևորների թվում էր նաև ԱԻՆ աշխատակից Բագրատ Զաքարյանը, որը չնայած աշխատանքից դուրս էր, սակայն արագորեն անցավ իր աշխատանքին։ Արագորեն կազմակերպեց ուղեւորների տարհանումը, կանխեց
հնարավոր բոլոր վտանգները։
Ի դեպ, համայնավարակի օրերին ամենաանվտանգ տրասպորտային միջոցի ուղևորների քանակը նվազել է 40.000-ով. նախկին 60.000-ից նվազելով մոտ 21.000-ի: Սակայն մետրոյի աշխատակիցների հետեւողականությունը չի նվազել:
Այս օրերին մետրոն աշխատում է բնականոն ժամանակացույցով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ Վագոնների ախտահանումն իրականացվում է ամեն օր՝ հերթափոխից հետո։ Ախտահանվում են նաև կայարանային տարածքները։
Երեւանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թ․-ից: Ներկայում այն ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան՝ «Բարեկամություն»,«Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհ», «Չարբախ»: