ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
27 Jul 2020

Իշխանական պատգամավոր Սարգսյանի արտակարգ հանգիստն ու հետհանգստյան զարգացումները

Սևանա լճի White Շորժա լողափին երեկ տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը: Այս բազմամարդ հավաքույթին մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Պատգամավորի մասնակցությամբ այս միջոցառումը սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման թեմա է դարձել: Պատճառը՝ պարետատան որոշումների ակնհայտ խախտումն է, իսկ նման դեպքերում ոստիկանությունը դադարեցնում է կամ պարտավոր է դադարեցնել բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, որոնք չեն ենթարկվում պարետատան որոշումներին։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ պարետատան սահմանած կանոններին չհետեւելուց զատ ուշադրություն է հրավիրում պատգամավորի՝ մեկ այլ՝ ոչ օրինական գործունեության վրա:
Պարզվում է, որ այս այսպես կոչված փարթին ծրագրված է եղել դեռևս 10 օր առաջ եւ այդ մասին համապատասխան հայտարարություն է տեղադրվել White Շորժա լողափի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ աշխատակիցներն արդեն տեղում զբաղվում են այս հարցով:

Թեմային անդրադարձավ նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Փոխանցեց Հայկ Սարգսյանի խոսքերը:
Ի վերջո, բոլոր արձագանքներից հետո արձագանքեց նաեւ ինքը՝ Հայկ Սարգսյանը: Ֆեյսբուքյան գրառում արեց ու նշեց, որ արձակուրդում է, երեկ երեկոյան եղել է տվյալ լողափում ու ընդամենը մի պահ դիմակ չի դրել: