ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
22 Jul 2020

Մարգարիտա Սիմոնյանի շուրջ ստեղծված սկանդալն ու հետագա զարգացումները

Տավուշում սահմանային մարտերի ընթացքում, երբ հայ հասարակությունը ուշի ուշով հետևում էր առաջնագծից եկող լուրերին, վիրտուալ մեդիահարթակում հայտնվեց մի շատ ուշագրավ թեմա: Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում արեց, որով խստորեն քննադատեց Հայաստանի իշխանություններին։ Դիտարկումների մեջ Սիմոնյանը թույլ տվեց նաեւ այնպիսի ձեւակերպումներ, որոնք շատերը համարեցին հակահայկական, արդյունքում՝ րոպեների ընթացքում դարձավ հայկական սոցտիրույթի հակահերոսը:

«Վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերած չար ու խեղդող արհամարհանքից հետո, արդյոք ձեր տեղեկատվական զորքերը և ինքներդ համարո՞ւմ եք, որ իրավունք ունեք սպասել օգնության: Իրականում, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ: Բայց նա դա չի անի: Ես համոզված եմ՝ կօգնի նաև այս անգամ: Քանի որ Ռուսաստանն այդպիսին է: Մեծահոգի և շնորհակալ, իմ հայրենիք, անկրկնելի: Իսկ դուք պարզապես մի բուռ աղաղակող քաղաքական գործիչեր եք, որոնք դավաճանում են մեծ հայ ժողովրդի շահերը մի րոպեանոց իշխանության և մանր անձնական վրեժխնդրության համար»,- նշել էր Սիմոնյանը:

Սիմոնյանի այս գրառմանն անմիջապես արձագանքեցին հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ, հասարակ քաղաքացիներ: ՀՌՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն ի պատասխան Սիմոնյանի ուղերձին՝ նախ նշեց՝ չէր արձագանքի, եթե նա ընդամենը մի մոլորված անհատ ու մասնավոր անձ լիներ։