ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
21 Jul 2020

«Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը»․ այսօր աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցն է

Հանճար, որը գիտեր, որ ինքն հանճար է․ 30 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ «Մոռացված նախնիների ստվերները», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբ»․ հենց այս գլուխգործոցների համար էր Փարաջանովն արժանացել համաշխարհային փառքի։ Նրա բացառիկ կինոլեզուն բացառիկ ներդրում էր կինոարվեստում:

Փարաջանովի ստեղծագործությունները հորինվածքի ու իրականության խաչմերուկում են, նրան հասկանալու համար անհրաժեշտ է ապրել իր հորինված մոլորակում: Գործընկերներն այսպես էին բնորոշում Փարաջանովին ու նրա անիրական թվացող, բայց այդքան իրական ֆիլմերը:
Հանճար Փարաջանովը ծնվեց Թիֆլիսում, ապրեց՝ Մոսկվայում, Կիեւում, մահացավ՝ Երևանում՝ 1990 թվականի հուլիսի 21-ին, ծանր հիվանդությունից հետո։