Երբ բարձր միավորը բուհ ընդունվելու երաշխիք չէ
Սա հատված է բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիայից։ Դժգոհության առիթն էլ այն է, որ դիմորդները բավական բարձր միավորներ են ստացել, սակայն ոչ առաջին, ոչ էլ մնացած հայտերով որեւէ բուհ չեն ընդունվել:
Ընդունելության քննությունների կարգի փոփոխութուն ԿԳՄՍՆ-ն այս տարի էր նախաձեռնել։ Կորոնավիրուսով պայմանավորված որոշում էր կայացվել, որ բուհ ընդունվելու համար հարկավոր է ընդամենը մեկ քննություն հանձնել։ Ակցիայի մասնակիցները պնդում են՝ խնդիրն առաջացել է նախարարության անհեռատես ու թերի աշխատանքի պատճառով։
«Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել, որը COVID-19-ով պայմանավորված չէ», - հակադարձում է ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նարսիբյանը։ Հավելում է՝ առաջին հայտով դիմորդին առավելություն տալու մտադրություն վաղուց են ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։