Հուլիսյան մարտերի և ապրիլյանի տեղեկատվական առճակատման բնութագիրը
Պատերազմական իրավիճակում գործողությունները միայն զենքով ու միայն ռազմի դաշտում չեն իրականացվում: Հաղթանակին նպաստող կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ տեղեկատվական պատերազմն է: Տավուշի սահմանին ծավալված վերջին իրադարձությունների ֆոնին հայտնվեցին նաեւ համեմատականներ ու զուգահեռներ՝ ապրիլյան քառօրյայի հետ: Ռազմական բաղադրիչի վերլուծության համար դեռ ժամանակ է պետք, բայց ահա տեղեկատվական պայքարն արդեն համեմատվում է:
Այս անգամ խոշոր տրամաչափի հրետանային զենքերի հարվածից բացի՝ ադրբեջանցիները հախուռն կերպով հարձակում էին իրականացնում նաև կիբեռ տիրույթում: Հարձակման ենթարկվեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը, ինչպես նաեւ պետական այլ մարմինների, լրատվամիջոցների կայքէջեր: Հայկական, ադրբեջանական անուն-ազգանուններով կեղծ էջերից ադրբեջանցիները սկսեցին համատարած կերպով մեկնաբանություններ թողնել. ցանկացած հրապարակման տակ վխտում են փնթի թարգամանությամբ հայերեն ու հայատառ մեկնաբանություններ: Ադրբեջանցի դիվանային զորքերը դուրս են եկել նաեւ միջազգային հարթակ:
Մանրամասները՝ տեսանյութում