Մի ծիրանի պատմություն. հայերն անզեն մարտում եւս ջախջախիչ պարտության մատնեցին հակառակորդին
Հայ-ադրբեջանական զինված հակամարտության վերջին մարտերից մեկը անզեն էր եւ այդ մարտում եւս հայկական կողմը ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին: «Ծիրան» օպերացիան սկսվեց ադրբեջանցիների՝ ծիրանից վրեժ լուծելով, իսկ վերջացավ ծիրանի շուրջ ձեւավորված հայերի բացառիկ միասնությամբ ու չնախատեսված տոնախմբությամբ։
Ռուսաստանաբնակ հայերը հենց այս կերպ պատասխանեցին Food city մեծածախ առեւտրի կենտրոնի սեփականատերերին, Ադրբեջանից սերված գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին։ Հայկական մրգերով լի հայկական բեռնատարների մուտքը օրեր առաջ արգելվեց այս շուկայի տարածք: Վաճառակետ ունեցողները պատմում են՝ մինչ հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումները՝ բեռնատարների կայանման որևէ խնդիր չի եղել:
Ավելի ուշ պարզվում է, որ նույն իրավիճակն է նաև Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի և Վորոնեժի գյուղմթերքների մեծածախ շուկաներում։ Այստեղ եւս շուկաների սեփականատերերը ադրբեջանցիներ են, հայկական բեռնատարների առջեւ մուտքն էլ փակել են:
Հայաստանից սկսում են ահազանգեր հնչել, որոնք արագորեն տարածվում են աշխարհի ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկրում: Ռուսաստաբնակ հայերն նույն արագությամբ էլ ինքնակազմակերպվում են, համախմբվում, տաասնյակ, երբեմն՝ հարյուրավոր կիլոմետրեր կտրում անցնում են ու հենց բեռնատարներից էլ գնում հայկական մրգերը։
Մանրամասները՝ տեսանյութում։