Ադրբեջանը ռազմականից զատ նաև տեղեկատվական ինտենսիվ պատերազմ է վարում
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը զուգահեռ Ադրբեջանը նաեւ տեղեկատվական ինտենսիվ պատերազմ է վարում։ Սահմանին գրանցած անհաջողություններից հուսահատված հակառակորդը բոլոր հնարավոր միջոցներով ապատեղեկություններ է տարածում:
Բջջային շատ բաժանորդներ վաղ առավոտից կարճ հաղորդագրություններ են ստանում, որոնց նպատակն է հասարակության շրջանում վախ և խուճապ առաջացնել:
ՀՀ ՊՆ այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:
Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ կոչ է անում հետևել միայն պաշտոնական լուրերին, չհավատալ թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին:
Ադրբեջանական քարոզչամեքենան օրեր առաջ էլ ռուսական եւ վրացական տարբեր լրատվամիջոցներում էր փորձում ապատեղեկություններ տարածել, մասնավորապես, թե իբր հայ-ադրբեջանական սահմանային բախումների արդյունքում հայկական կողմը կրել է մեծ կորուստներ։
Մանրամասները՝ տեսանյությում