ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
17 Jul 2020

Ադրբեջանը չի կարող հարվածել հայկական ԱԷԿ-ին՝ մի քանի պատճառով

Ադրբեջանի ռազմական գերատեսչության սպառնալիքը՝ հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը, միջազգային եւ հայ հասարակությունը զավեշտի հասնող հայտարարություն են որակել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլիի հայտարարությունը, թե իրենց ժամանակակից հրթիռային համակարգերը կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ըստ էության՝ վկայում են միջազգային միջուկային հանցագործության մասին։ Ըստ վերլուծաբանների՝ սա ընդամենը Ադրբեջանի անհեռատես եւ ներքին լսարանին ուղղված մանիպուլատիվ հռետորաբանություն է։

Ադրբեջանական իշխանությունների այս հայտարարությունը իբր հետեւել է ՀՀ ԶՈՒ՝ Մինգեչաուրի ջրամբարը հարվածելու մասին լուրերին։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հայտարարել է, որ հայկական զինուժը պաշտոնական որևէ հաղորդագրություն, որեւէ հայտարարություն չի արել՝ քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտին հարվածելու մասին: Ինչ վերաբերում է Բաքվի՝ Մեծամորի ատոմակայանը հարվածելու սպառնալիքին, Արծրուն Հովհաննիսյանը դա կոնկրետ հանցագործություն է որակում եւ միաժամանակ գոհունակություն հայտնում, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, մտավորականներն այս հարցը բարձրաձայնում են միջազգային համապատասխան կառույցներում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:

 

Մանրամասները՝ տեսանյությում