Աշխարհահռչակ հայերի ու միջազգային կառույցնների արձագանքները՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը
Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը մի քանի օր է միջազգային մամուլի գլխագրերում է ու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Աշխարհահռչակ հայ հայտնիներն էլ սոցցանցերում գրառումների միջոցով են փորձում աշխարհի ուշադրությունը սեւեռել Ադրբեջանի ոտնձգությունների վրա եւ զորակցություն հայտնել հայրենիքում ապրողներին ու հայրենիքը պահող զինվորներին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեք միլիոնից ավելի հետևորդ ունեցող Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել՝ զորակցություն հայտնելով սահմանին կանգնած զինվորին:
Միայն Ինստագրամում 180 մլն հետևորդ ունեցող ամերիկահայ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ գրառման մեջ նշել է, որ համայնավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:
Ադրբեջանի հրահրած լարվածությանն անդրադարձել են նաեւ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: «Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը».հենց այսպես են ֆրանսիացի խոհրդարանականները սկսել Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությունը :