ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
16 Jul 2020

Ադրբեջանի կառավարական զավեշտները, Ալիեւի «կորուստներն» ու հիասթափությունները

Զավեշտի հասնող կառավարության նիստ՝ Ադրբեջանում։ Պարզվում է՝ Ադրբեջանի իսկ հրահրած հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին Իլհամ Ալիևը «կորցրել է» արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։

Տեսակապի միջոցով անցկացված նիստի ընթացքում նախագահ Ալիևը նախ կոշտ քննադատություն է հնչեցրել Մամեդյարովի հասցեին՝ նրան անվանելով անպատասխանատու, ապա վարչապետից հետաքրքրվել՝ թե որտե՞ղ և ինչո՞վ է զբաղված եղել արտգործնախարարն այս օրերին:

«Կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը կարող էր լինել առավել արդյունավետ։ Ես բազմիցս նշել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, այլ ոչ թե պասիվ, պաշտպանողական։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետն ասում է, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Ես պատասխանում եմ՝ ԱԳՆ-ն այդ հայտարարությանն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է, թե՞ ոչ։ Ես չեմ լսել, ինչպես և Ադրբեջանի ժողովուրդը։ Ո՞վ պետք է դա անի առաջին հերթին։ ԱԳՆ-ն լռում է։

Հուլիսի 12-ից մենք բոլորս աշխատում ենք արտակարգ ռեժիմով, անգամ գիշերները, աշխատում են վարչապետը, ՆԳ նախարարը, ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի նախագահը, ես չեմ տեսնում միայն Մամեդյարովին, ու՞ր է նա, ինչո՞վ է զբաղվում: Ես հանձնարարականներ եմ տվել, բայց նախարարից ոչ մի արդյունք չեմ տեսել։ Ես չկարողացա գտնել նրան, նա աշխատասենյակում չէր»։

Շուտով պարզվում է՝ Մամեդյարովին պետք էր փնտրել ոչ թե աշխատասենյակում, այլ՝ տանը: Վարչապետ Ալի Ասադովը Ալիեւին փոխանցել է՝ Մամեդյարովը հուլիսի 12-ին տանն է եղել։
«Ես նրան հարցրեցի՝ ինչո՞ւ եք տանը, պետք է աշխատասենյակում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները: Ի պատասխան Մամեդյարովն ասաց, որ տնից է աշխատում ու հայկական կողմի հետ քննարկում է կորոնավիրուսի պայքարի հարցով գործակցությանը վերաբերող հարցեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։