ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 Jul 2020

Ամուլսարում երեկվա լարված իրավիճակի դրդապատճառը

 

Ամուլսարի պահակակետում երեկ լարված իրավիճակ էր։ Սարի պահապանները պատմում են, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված Ամուլսարի պոստերում մնացել է 5 հսկիչ, մյուսները որոշել են որպես կամավոր մեկնել Տավուշ։ Ասում են՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ, առիթից օգտվելով, փորձել է բեռնատար մեքենա մտցնել Ամուլսարի տարածք։

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը #ParaTV-ի հետ զրույցում պատմեց, որ Լիդիանի պահնորդական զինված անդամներից 30-ը սադրիչ գործողություններ են հրահրել Ամուլսարի երկրորդ պահակակետում և քաշքշել սարի 5 պահապաններին։ Այս մասին տեղեկանալով՝ պահակակետ են շտապել Գնդեվազի և Ջերմուկի բնակիչները, ինչպես նաև մեծ թվով ոստիկաններ։

Մանրամասները՝ տեսանյութում։