ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 Jul 2020

Բաքվի հակահայկական ցույցերի քրոնիկոնը

 
Բաքվում երեկ ուշ երեկոյան բազմամարդ ցույցեր են անցկացվել: Հայ-ադրբեջանական սահմանային իրադարձությունների անհաջողության ֆոնին ադրբեջանցիները դուրս են եկել փողոց՝ համախմբման կոչով եւ հակահայկական ու ռազմատենչ լոզունգներով: «Մահ հայերին», «Ավարտեք կարանտինը, սկսենք պատերազմը», «Խփեք Խանկեդիին». սրանք տասնամյակներ շարունակ պետական մակարդակով հայերի նկատմամբ գեներացված ատելության վառ դրսեւորումներից մի քանիսն են:

Արդեն կատաղած ամբոխին զսպելու համար ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ռետինե գնդակներ. Ոստիկանական գործողությունների արդյունքում՝ լուսադեմին ցուցարարները ցրվում են, ոմանք էլ՝ բերման են ենթարկվում:Այս ամենի արդյունքում էլ՝ հակահայկական ցույցի կարգախոսներն արդեն լուսադեմին փոխակերպվում են՝ Ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը կոչերով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր սպասվում է նոր ցույց, որը նախատեսված է հայկական զինուժի կողմից ոչնչացված ադրբեջանցի գեներալի հուղարկավորությունից անմիջապես հետո։ Այս ամենից հետո Ադրբեջանի իշխանությունները, հավանաբար, կփորձեն կանխել ցույցերի անցկացումը՝ գիշերվա սցենարի կրկնությունը չվերապրելու համար: