ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
14 Jul 2020

Միջազգային հանրության արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կիզակետում։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ադրբեջանի գործողությունները որակել է կոնֆլիկտ հրահրող:

Ամերիկացի սենատոր Էդվարդ Մարքին էլ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին:

ԱՄՆ պետքարտուղարությունն էլ, ինչպես նման դեպքերում անում են դիվանագիիտական կառույցները, հասցեական կոչ չի արել, այլ դիմել է կողմերին՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Պետդեպը հորդորել է անհապաղ դադարեցնել ուժի կիրառումն ու օգտագործել միմյանց միջև առկա ուղիղ հաղորդակցության կապերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտել է Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը: Առանց դիվանագիտական բառապաշարի օգտագործմամբ Ֆելիպե Ալեխոս Լորենզան իր հայտարարության մեջ օգտագործել է՝ «Ադրբեջանի կողմից կատարած հարձակում» արտահայտությունը: