ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
14 Jul 2020

«Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակի հաքերները հակագրոհ են սկսում

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը զուգահեռ ընթանում է նաև կիբերպատերազմ։ դրբեջանցի հաքերներն այսօր կիբերհարձակում են գործել կառավարության gov.am, e-gov.am և primeminister.am պաշտոնական կայքէջերի վրա։ Հաքերները կոտրած էջերում տեղադրել էին Ալիևի ուղերձը և Մուբարիզ Իբրահիմովի նկարը։ Այս պահին կայքերի հասանելիությունը հայկական կողմից անջատված է։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ մասնագետներն այժմ աշխատում են կայքերի վերականգնման ուղղությամբ և փորձում են հասկանալ, թե ինչ խնդիր է առաջացել։

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հաքերային հարձակումն իրականացվել է «Anti-armenia Team» հաքերային խմբի երկու անդամների կողմից։
Մարտիրոսյանը չի կարծում, որ կայքերը կոտրելու արդյունքում հնարավոր է գաղտնիք պարունակող տեղեկության արտահոսք, ասում է՝ տեղեկությունն ու փաստաթղթերը տեղադրվում են տարբեր հարթակներում։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները մեծ հաշվով շատ խորքային հարձակումներ չեն գործում, դրանք ավելի շատ ագիտացիոն բնույթ ունեն։

Սամվել Մարտիրոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման թիրախում։ Հայ մասնագետները քննարկել էին հարձակման յուրահատկություններն ու եկել եզրահանգման՝ մեծ է հավանականությունը, որ DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից՝ Ադրբեջանի հազարավոր քաղաքացիների ներգրավվմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։