Ադրբեջանի սանձարձակությունները շարունակվում են․ իրավիճակը սահմանին
Ադրբեջանի սանձարձակությունները շարունակվում են: Հայկական զինված ուժերի հետ տապալած առճակատումից հետո, հակառակորդը որոշել է խաղաղ բնակիչներին վնասել: Երեկ երեկոյան ադրբեջանցիները ընդհանուր առմամբ 10 արկ են արձակել Չինարիի ուղղությանը: Առաջին 7-ը՝ 82, վերջին 3-ը՝ 120մմ տրամաչափի ականանետից:
Այս գործողությունների արդյունքում հայկական կողմից տուժածներ չեն եղել: Գիշերն էլ համեմատաբար խաղաղ է անցել, բայց որոշակի շարժ նկատվել է:
Գիշերային գործողությունները ևս ձախողելուց հետո ադրբեջանցիները կրկին դիմեցին ավանդական մեթոդներին: Բացի Բերդից, կրակոցներ են արձակվել Չորաթան գյուղի ուղղությամբ, վնասվել է «Տավուշ Տեքստիլ» ընկերության շենքը:
Այս գործողություններին զուգահեռ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:
Մանրամասները՝ տեսանյութում