ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
13 Jul 2020

ԱԺ-ն մերժեց ԱԴ ռեժիմում հավաքների անցկացման մասին նախագիծը. Արտակարգ դրությունը կրկին երկարաձգվեց

Հայաստանում 4-րդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը: Հարցը նախ քննարկվեց կառավարության արտահերթ նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ բացի արտակարգ դրության ռեժիմից՝ օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք։

Գործադիրի հավանությանն արժանանանալուց հետո հարցի քննարկումը տեղափոխվեց օրենսդիր մարմին: ԱԺ հատուկ նիստում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Հավելեց նաեւ՝ մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու։

Թե ի՞նչ խնդիր է լուծում կառավարությունն արտակարգ դրությունը երկարաձգելով՝ անհասկանալի է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար։ Ասում է՝ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարելը հասկանալի էր, հիմա՝ արդեն ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում