Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 դատավորները գործը շահելու են ՄԻԵԴ-ում. միջազգային իրավունքի մասնագետ
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանը հանձնառել է «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի անհապաղ քննություն։
Սահամանադրագետ, ՄԻԵԴ-ում Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ապատեղեկություն էր որակել լուրերն այն մասին, թե ՄԻԵԴ-ը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների «Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարևորության նկատմամբ առկա ուշադրության մասին։
Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը»։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանն օրեր առաջ գանգատ էին ներկայացրել ՄԻԵԴ: Նրանք խնդրել էին, որ որպես միջանկյալ միջոց՝ ՄԻԵԴ-ը պահանջի Հայաստանի կառավարությունից՝ սառեցնել սահմանադրական փոփոխությունների իրագործումը: Եվրոպական դատարանը, սակայն, որոշում էր կայացրել գործով չկիրառել միջանկյալ միջոցը, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի կիրառման շրջանակից և չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու ռիսկ։
ՄԻԵԴ վերոհիշյալ որոշումը, սակայն, թե քաղաքական, թե իրավաբանական տարբեր շրջանակների կողմից տարբեր կերպ էլ մեկնաբանվեց։ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մեկնությամբ՝ ՄԻԵԴ-ը մերժել է այդ դիմումը:
«ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։
Ավելի ուշ՝ վերոհիշյալ գրառումը գրեթե նույնությամբ արտատպեցին իմքայլական մի շարք պատգամավորներ։
Եւ հենց այս գրառումներին ու հայտարարություններին էր արձագանքել Սիրանուշ Սահակյանը՝ դրանք անվանելով ապատեղեկություն»:
Մանրամասները՝ տեսանյութում։