Փաշինյանի իշխանության առատ պարգեւները. պետական կառույցներն ընդհանուր առմամբ ստացել են 108 միլիոն ԱՄՆ դոլարի չափ պարգևավճար
Պարգեւավճարների թեման կրկին ակտուալ է դառնում: Այս անգամ էլ քննարկումներն ակտիվացան, երբ «Առավոտ» օրաթերթը հրապարակեց՝ «1 տարվա ընթացքում հեղափոխական պատգամավորները ստացել են ավելի քան 580 մլն դրամի պարգեւավճար» վերտառությամբ հոդվածը։
«Առավոտը» պարզել է, որ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը, պատգամավորների ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 33 մլն 77 հազար 880 դրամ: Իսկ արդեն հեղափոխությունից հետո 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է 580 մլն 104 հազար 838 դրամ, այսինքն՝ մոտ 17 անգամ ավելի։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս չափի պարգևավճարներ ստանալն արդարացված է համարում:
Մինչ ԱԺ նախագահը մաթեմատիկական հաշվարկներ էր անում՝ համացանցում տարածվեց ՀՀ պետական տարբեր մարմիններում տրված պարգևավճարների ամբողջ չափը։
Մանրամասները՝ տեսանյութում։