ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Jul 2020

ՀՀ-ում անձնական տվյալների հետ կրկին անզգույշ են վարվել, ու դրանք հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում

Կորոնավիրուսից մահացած հայաստանցիների անուններ, հետո՝ վարակված մոտ 3500 անձի բազմազան տվյալներ, հիմա էլ՝ հարյուրավոր անձնագրեր ու բանակային փաստաթղթեր: 

Հայաստանում անձնական տվյալների հետ կրկին անզգույշ են վարվել ու դրանք կրկին հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝  ադրբեջանցիները երեք օր է զբաղվում են այդ տոննաներով փաստաթղթերը  համացանց լցնելով:

«ՊԲ զորամասից փաստաթղթեր են հրապարակվում: Սա անում է Ռենջեր 13  ադրբեջանական հաքերային խումբը, որը հակահայկական կոալիցիայի մաս է կազմում»,- ասում է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը ենթադրում է, որ ադրբեջանցիները մուտք չեն գործել պետական ավտոմատացված համակարգեր՝ այդ տվյալները վերցնելու համար: Նշում է, որ նկարված անձնագրերում երևում են նաև դրանց տերերը՝ անձնագիրը ձեռքում բաց պահած:

Մանրամասները՝ տեսանյութում