Ազգային բաղադրիչի նվազում՝ հանրակրթական նոր չափորոշիչներում․ փորձագետներն ահազանգում են
Շրջանառության մեջ են դրվել հանրակրթության պետական նոր չափորոշիչներ, որոնք արդեն տարակարծությունների տեղիք են տվել։ ԿԳՄՍՆ-ն նախատեսում է հանրային լայն քննարկումներից հետո այդ նոր չափորոշիչները ներդնել 2022-23 թթ․ ուսումնական տարում։
Փորձագիտական շրջանակներն արդեն մտահոգություն են հայտնել եւ մատնանշել այն հիմնական խխնդիրները, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել կրթական համակարգին։ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վիճահարույց նախագծին՝ փորձելով բացահայտել այս չափորոշիչների ներդրման հիմնական առաքելությունը։
Առաջին հերթին նա առանձնացնում է «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի խնդիրը։ Ըստ նոր նախագծի՝ այն ներառվելու է հասարակագիտական այլ առարկաների մեջ։ Չալաբյանի համոզմամբ՝ տարալուծելով եկեղեցու պատմությունը՝ նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարևորությունը և փոխարինել այն այլ, այսպես կոչված, «ժամանակակից» հեղինակություններով։
Մանրամասները՝ տեսանյութում