Սպիտակ տնից հնչել է երկար սպասված եզրույթը՝ Հայոց ցեղասպանություն
Սպիտակ տնից հնչել է երկար սպասված եզրույթը՝ Հայոց ցեղասպանություն: Այն հնչել է երեկ՝ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մակենանիի շուրթերից։ Կոլորադո նահանգում սոցիալական արդարության բողոքների ընթացքում մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ենթարկվել էին վանդալիզմի: Հուշարձանների անվանումները թվարկելիս Մակենանին արտաբերել էր՝ Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը։
«Թվում է, թե հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», - ասել է խոսնակը:
Հայաստանում այս դրվագին առաջիններից մեկն արձանագրեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից: Ցանկացած պարագայում, կարծում եմ, ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար»,- ասել է Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում