ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
07 Jul 2020

Աշխարհում մրցավազք է՝ կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութը գնելու համար․ Արսեն Թորոսյան

Կորոնավարակի դեմ աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ հնարավորություն ունեն դառնալու վերջնական արդյունք։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ հանրային առողջապահութան ոլորտի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ առաջիկայում պատվաստանյութ լինելու է։

Թեպետ պատվաստանյութ դեռ չկա, սակայն Հայաստանն արդեն իսկ դեղագործական մի քանի ընկերությունների հետ բանակցություններ է վարում՝ պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Նախարար Թորոսյան հավելում է՝ աշխարհի տարբեր երկրներ արդեն մրցավազք են սկսել ապագա պատվաստանյութերը գնելու համար։

Իսկ քանի դեռ պատվաստանյութ չկա Առողջապահության նախարարը հորդորում է պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային կաննոները, ասում է՝ վարքագծային փոփոխություն չպետք է ունենան նույնիսկ կորոնավիրուսով վարակված և լավացած քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։