ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
06 Jul 2020

Հայոց եկեղեցու պատմություն. ընդդդեմ ազգային ինքնությա՞ն, թե՞ դպրոցական առարկայացանկի թեթեւացում

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կհանվի դպրոցական ծրագրից: Ավելի քան 2 տարի շարունակվող քննարկումները ամփոփվել են՝ հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագծում: ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը խոսելով նախագծից՝ ասել է, որ հանրակրթական դպրոցներում փոխվելու է առարկայացանկը:

Որոշման նախագծի մեջ կա հստակ ու ընդգծված միտում. Այս կարծիքին է Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ նախարարության բոլոր փաստարկները անհիմն են:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ հղում անելով օրենքին նշել է՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները