ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
06 Jul 2020

Միջազգային մամուլի անդրադարձը՝ Հայաստանում մամուլի ազատությանը

«Ուզում եմ արձանագրել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր: Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար»։

Սրանք հատվածներ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների տարբեր ելույթներից։ Վարչապետի ելույթների արձագանքները դեռ չմարած Հայաստանում մամուլի ազատությանն են անդրադառնում The Washington Post, The New York Times և ABC հեռուստաալիքը: Մեր երկիրը միջազգային հեղինակավոր այս լրատվամիջոցների ուշադրությանն արժանացել էր օրերս «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ այցելած ոստիկանների պատճառով։

«Հայկական հեռուստաընկերությունները քաղաքական հետք են տեսնում ոստիկանության՝ դիմակների ստուգման մեջ». այս վերտառությամբ հոդվածներում նշվում է, որ ուրբաթ օրը ոստիկանության աշխատակիցները այցելել են երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ, որոնք քննադատում են կառավարության վարած քաղաքականությունը:

Լրատվամիջոցները մեջբերել են «ԱրմՆյուզ» ՀԸ-ի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, այն է՝ ոստիկանների այցն ազդանշան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու» մտադրության վերաբերյալ։ Ֆարմանյանը նաեւ ասել էր՝ այդ պատերազմում Փաշինայնը խայտառակ պարտություն է կրելու։

Մանրամասները՝ տեսանյութում։