ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
04 Jul 2020

Փողոցից ու հանրային այլ վայրերից՝ լրատվամիջոցներ

Փողոցից ու հանրային այլ վայրերից՝ լրատվամիջոցներ: Ոստիկանության արտակարգ տուգանքների գործընթացի նոր թիրախում են հայտնվել լրատվամիջոցները: Առաջինը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունն էր:

«Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։ Այնինչ, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե բանավոր, թե գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ։

Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»,- նշել է հեռուստաընկերության մեկնաբան Լիկա Թումանյանը։

Ուժային կառույցի աշխատակիցները «Արմնյուզ» էին գնացել հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի հաղորդման հետքերով: Մեկնաբան Գասպարյանը հաղորդումը վարել էր առանց դիմակի: Հեռուստաընկերությունն էլ իրավական հիմք է պահանջել, համաձայն որի, միջանձնային հեռավորություն պահելու դեպքում էլ դիմակը պարտադիր է:

Մանրամասները՝ տեսանյությում