Եվ ծիծաղ, և արցունք աչքերում. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Եվ ծիծաղ, և արցունք աչքերում. այսօր բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։
Մհեր Մկրտչյանը, կամ հայերի այդքան պաշտելի Ֆրունզիկը, ծնվել է 1930 թ․ Գյումրիում։ Ծնողները ցեղասպանությունից փրկված որբեր էին։ Մհերն ընտանիքի չորս երեխաներից ավագն էր։ Ծանր մանկություն է ունեցել՝ մանուկ հասակից ստիպված էր աշխատել։
Ասում էին՝ նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց Մհեր Մկրտչյանը պատմելու էր, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չիրականացավ․
«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»:
Փոքր ժամանակ Ֆրունզիկն անօգնական էր, նրա վրա բոլորը ծիծաղում էին, նիհար էր, մեծ քթով, բայց պարզվեց, որ Աստված նրան ահռելի դերասանական տաղանդ է տվել։ Եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի խոսքերն են: Ասում էր՝ Ֆրունզն ամբողջ կյանքն այդպես ապրեց՝ միաժամանակ ուրախ և տխուր։
Անուրախ մանկությունն ավարտվելու էր, սակայն անուրախ ու տեղ-տեղ անգամ դժբախտ կյանքն այդպես էլ ուղեկցելու էր մինչեւ կյանքի վերջ:
Մանրամասները՝ տեսանյութում