Արտակարգ դրության արդյունքում 20-50 տոկոս եկամտի անկում, մինչեւ 40 տոկոս գործազրկություն․ տուժած ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են տնտեսական կոլապսի մասին
Իրավիճակը տագնապային է, օդում ինչ-որ նեգատիվ կա, կանխատեսելիությունն էականորեն նվազել է։ Այսպես է բնութագրում տարեսկզբից ամեն ամիս երկարաձգվող արտակարգ դրության հետեւանքները ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի խորհրդի նախագահը։
Տուրիզմի ու հյուրանոցային բիզնեսի հետ մեկտեղ ամենատուժած ոլորտներից է հասարակական սննդի ոլորտը։ Ոլորտի վիճակը մասնագետները գնահատում են կատաստրոֆիկ վատ՝ պետության ֆինանսական աջակցությունը՝ չնչին: Շահույթ հետապնդելու մասին տնտեսվարողները չեն էլ մտածում․ գոյատեւման խնդիր է միայն։
Արտակարգ դրությունն ամենից շատ հարվածեց տուրիզմի ոլորտին՝ բազմաթիվ ընկերություններ փակվեցին, շատ աշխատակիցներ անգործ մնացին։ Միջոցառումների անցկացման ոլորտի կորուստները եւս արտակարգ դրության ժամանակ գերազանցեցին բոլոր բացասական սպասումներն ու կանխատեսումները։
Արտակարգ դրության պայմաններում պարբերաբար խախտվում են նաեւ սպառողների՝ տեղեկացված լինելու, լսելի լինելու, անվտանգության եւ նվազագույն կարիքները բավարարելու հիմնարար իրավունքները։
Ըստ Ռուբեն Օսիպյանի՝ բիզնեսին բոլորովին էլ անհրաժեշտ չեն պետության տրամադրած ցածր տոկոսադրույքով վարկերը, այլ կոնկրետ գործակցություն է անհրաժեշտ եւ կուտակված խնդիրների լուծում։
Տուժած ոլորտի նրկայացուցիչները բազմիցս են դիմել պատկան մարմիններին՝ կոնկրետ առաջարկներով եւ ճգնաժամից դուրս գալու առողջացման ծրագրերով։
Իրավիճակից դուրս գալու համար փորձագետները ճշտգրիտ, համատեղ լուծումներ են ակնկալում պետական-մասնավոր սեկտորից։
Ոլորրտի ներկայացուցիչները կոչ են անում պետական համակարգի տնտեսական հատվածին՝ ճգնաժամից դուրս գալու հայեցակարգ մշակել: Ասում են՝ փաստացի հիմա տնտեսությունը գնում է ինքնակարգավորման ճանապարհով։