Կորոնամահերի քանակով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է
Կորոնաճգնաժամը Հայաստանում օրըստօրե ավելի է խորանում` գրանցելով նորանոր հակառեկորդներ։ Մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհում այսօր 10-րդն է, մինչդեռ 1 ամիս առաջ 28-րդն էր։ Հայաստանն այս ցուցանիշով գերազանցում է ոչ վաղ անցյալում կորոնավիրուսի էպիկենտրոններ համարվող ԱՄՆ-ին, Իտալիային, Իրանին և ներկայումս էպիկոնտրոն համարվող Բրազիլիային, որն այս սանդղակում 16-րդն է։
Այս ոչ լավատեսական ցուցանիշների ֆոնին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ տեղեկացրեց, որ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման նպատակով սկսել է բանակցություններ վարել։
Վերադառնանք վիճակագրությանը։ Worldometers.info կայքի տվյալներով՝ Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով տարածաշրջանում առաջինն է․մեր երկրում մեկ միլիոն բնակչից վարակված է կամ վարակված է եղել 8996-ը։ Հայաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ մեկ միլիոն բնակչից վարակված է 4531-ը, հարեւան Իրանում՝ 2772-ը, Թուրքիայում՝ 2398։ Ադրբեջանում էլ մեկ միլիոն բնակչի հաշվարկով կա 1843, իսկ Վրաստանում՝ ընդամենը 238 վարակված։
Մանրամասները՝ տեսանյութում։