ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 Jun 2020

Հայաստանին օգնության ձեռք մեկնողների թվում են նաեւ կորոնավարակից ամենաշատ տուժած երկրներ

Ֆրանսիա, Իտալիա, Լիտվիա, Ռուսաստան. կորոնաճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրների աշխարհագրությունն այնքան էլ մեծ չէ, սակայն օգնությունը բավական զգալի է ու ազդեցիկ: Հայաստանին օգնելու համար Ռուսաստանից, Լիտվայից, Ֆրանսիայից բուժաշխատողներ են ժամանել, Սերբիան, Լեհաստանն ու Չինաստանն էլ բժշկական սարքավորումներ ու պարագաներ են ուղարկել: Հարեւան Վրաստանը նույնպես օգնություն է առաջարկել։

Ռազմավարական դաշնակից Ռուսաստանից հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել առանձին մասնագիտական խմբերով 50 բժիշկ: Ռուսաստանցի բժիշկները ձեռնունայն չեն եկել, նրանք Հայաստան են բերել բժշկական սարքավորումներ և պաշտպանիչ պարագաներ։ Բժիշկների հաջորդ խմբի ժամանումը նախատեսված է հուլիսի սկզբին։

Հայաստանին օգնության ձեռք է մեկնել նաեւ Իտալիան. կորոնաճգնաժամի պատճառով դեռ շաբաթներ առաջ կրիտիկական վիճակում գտնվող Իտալիայից Հայաստան է ժամանել բժիշկների 11 հոգանոց խումբը՝ անհրաժեշտ առողջապահական պարագաներով: Իտալական բժշկական թիմը Հայաստանում կմնա երեք շաբաթ: