ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
24 Jun 2020

ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովների խորհրդատվական կարծիքներն՝ ըստ փաստաբանների և դատախազության

Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին կվերսկսի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Սա ըստ ՍԴ նիստերի ժամանակացույցի: Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը և Ռոբերտ Քոչարյանը դեռ նախորդ տարի դիմել էին ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով։

Բարձր դատարանը վերոհիշյալ գործի քննությունը կասեցրել էր՝ ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով։ Եվ ահա՝ մայիսի 29-ին նախ ՄԻԵԴ-ը, ապա հուլիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեցին իրենց խորհդատվական կարծիքները։

ՀՀ 2-րդ նախագահի գործին վերաբերող թերևս ամենակարևոր հարցին՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մասով ՄԻԵԴ-ը նշել էր, որ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե տրվի վերացական մեկնաբանություն։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի կարծիքում ներառված գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին և դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ինչ չափորոշիչներ կան։

2-րդ նախագահի պաշտպաններից Արամ Վարդևանյանն այս համատեքստում հայտարարել էր, որ Ստրասբուրգի դատարանը գրել է այն, ինչ փաստաբանական թիմը պնդում է Քոչարյանին մեղադրանք ներկայացնելուց ի վեր։ Վարդևանյանը համոզված է, որ եթե Եվրոպական դատարանը նախագահին մեղսագրվող 300.1 հոդվածում խնդիր չտեսներ, ապա չէր անդրադառնա օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին։

ՄԻԵԴ-ն նաև նշել էր, որ գործի քննության ընթացքում պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային: Պաշտպան Վարդևանյանը նկատել էր՝ Հայաստանում ունենք ներպետական պրակտիկա, ունենք «Յոթի գործ», ունենք նաև նույն հատկանիշներով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում՝ պայմանավորված մեկ հիմքով` հետադարձ ուժի:

Մանրամասները՝ տեսանյութում։