ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
23 Jun 2020

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կարող են դիմել ՍԴ՝ խորհրդարանի խախտված իրավունքները պաշտպանելու համար. Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շարունակելու է գնալ աշխատանքի, ասում է՝ Սահմանադրական դատարանը որեւէ փաստաթուղթ չի ստացել։

Հրայր Թովմասյանը նշում է՝ որպես իրավաբան եւ Սահմանադրության համահեղինակ, ամոթի զգացում է ունեցել Ազգային ժողովում երեկ տեղի ունեցածի համար: Հարցին էլ, թե ՍԴ շուրջ գործընթացն իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է՝ կատակով է պատասխանում՝ գործընթացը երջանիկ ապրելու համար է։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ հայտարարեց՝ դիմելու են ՍԴ՝ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը վիճարկելու համար։ Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ընդգծեց՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած Սահմանադրությունը իրավունք չի տալիս ԱԺ պատգամավորներին դիմել ՍԴ վերոհիշյալ հարցով։

Խորհրդարանական ուժերն իրավասո՞ւ են դիմելու ՍԴ՝ օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու համար․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խուսափեց այս հարցին միանշանակ պատասխան տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։