ԱԺ ընդունած նախագիծը չի ուղարկվի ՍԴ․ ընդդիմությունը բոյկոտեց
89 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ ԱԺ արտահերթ նստաշրջանում օրինագիծը նույն օրը նախ առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության, այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց: Քվեակությանը մասնակցեցին բացառապես իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն ու մեկ անկախ պատգամավոր։ Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ու չմասնակցեց նիստին։
Հիմնական զեկուցող, իշխող խմբակցությունից Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ այս նախագծով լուծվելու է ՍԴ ճգնաժամը։
Սահմանադրության փոփոխությունների այս նախագիծը ներկայացրել են 54 պատգամավոր կամ օրենսդիրներների 1/4-ը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ՝ ընդհանուր առմամբ 12 տարի պաշտոնավարած անդամների լիազորությունները, ինչպես նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը։ Բարձր դատարանի նոր նախագահ կընտրեն ՍԴ անդամները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն: Ըստ էության, խոսքը վերաբերում է ՍԴ 3 անդամի եւ նպատակն է՝ հավասարացնել ՍԴ բոլոր անդամների պաշտոնավարումը։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի։
Վենետիկի հանձնաժողովն իր ափսոսանքն է հայտնել, որ ՀՀ ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնում է իրենց կարծիքի հրապարակման օրը եւ, բացի դրանից, այն չի համապատասխանում իրենց առաջարկներին։
Մանրամասները՝ տեսանյութում