ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
17 Jun 2020

ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանական գործողությունների մանրամասները՝ ըստ տուժած լրագրողների

Սրանք երեկվա կադրեր են, միջադեպն էլ տեղի է ունեցել է ԱԱԾ շենքի դիմաց։ Ոստիկանության գործողությունների կիզակետում այս անգամ լրագրողներն են. այն լրագրողները, որոնք ժամեր շարունակ սպասել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին տեղեկություններին։

Ոտքի հատվածում վնասվածք ստանալու պատճառով Թերթ․ամ-ի լրագրող Անի Գևորգյանն այսօր չի կարողացել աշխատանքի գնալ։ Պատմում է, որ հրմշտոցի ու խառնաշփոթի ժամանակ ոստիկաններից մեկը հարվածել է իր ոտքին։ Անին ոստիկանների գործողություններում դիտավորություն է տեսնում:

Մեր գործընկեր, PARA.TV-ի լրագրող Հակոբ Գևորգյանն էլ ոստիկանների գործողություններն առնվազն տարօրինակ է համարում: Միաժամանակ հավելում է՝ վստահ չէ, որ այդ գործողություններն ուղղված էին լրագրողների դեմ:
«Մինչ գործողություններ սկսելը բոլորին հորդորել ենք հետ գնալ և բացել ճանապարահատվածի երթևեկելի մասը»,-սա Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հայտարարությունից է:

Մինչդեռ ԱԱԾ շենքի մոտ եղած լրագրողները, որոնք, ի դեպ, իրենց մասնագիտական պարտականությունն են կատարել, հակառակն են պնդում՝ ոստիկանության կողմից նախազգուշացում չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում