ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
11 Jun 2020
Հակադարձումներ Միքայել Պողոսյանի աղմկահարույց գրառմանը
Արդեն տեւական ժամանակ է՝ վիրտուալ իրականությունում աղմկահարույց թեմաների պակաս չի զգացվում: Այդ իրականությունում էլ պարբերաբար հայտնի են դառնում անհայտները կամ իրենց մասին հիշեցնում հայտնիները: Վերջին օրերի թոփ հերոսներից էր ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանը՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ:
«Նրանք կրկին ուզում են մեզ հետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք և անում են այդ մեկ նպատակով՝ շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը: Մենք՝ մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով՝ սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար»:
Սա հատված է այդ գրառումից։ Ավելին՝ ասում է, թե թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց Հայաստանի վրա պատրաստվում է իր մասշտաբով աննախադեպ հարձակում՝ անցյալի ուժերի կողմից: Երկրին պատերազմ հայտնած այդ ուժերը, ըստ Պողոսյանի, քիչ են՝ ընդամենը 4 տոկոս, և այդ 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել ժողովրդին:
Ժողովրդական արտիստի գրառումը ոչ միանշանակ է ընդունվել։ Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Ուրումյանը հիշեցրել է՝ Միքայել Պողոսյանը 2017 թ. Երևանի ավագանու անդամ է դարձել ՀՀԿ ցուցակով։
Մանրամասները՝ տեսանյութում։