ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
11 Jun 2020
4 մլրդ. 4 մլն. դրամ` ԱԺ աշխատակազմին աշխատավարձ տալու համար
«ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ, քանի որ դա արտահայտում է պետականություն ունենալու կամքը», ասաել է ՀՀ Վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շտապել է նաեւ հավելել՝ պաշտոնյանների աշխատավարձերը բարձրացնելու համար նախատեսված գումարը որևէ որակական փոփոխություն չի արձանագրի քաղաքացիների կյանքում։
Ազգային ժողովի ծախսերը 2018 թվականի համեմատ 2019 թվականին ավելացել են ավելի քան 1 մլդ 3 մլն դրամով: Այս թվերը ներկայացվում են վարչապետի հայտարարության ֆոնին։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին վաղուց է պահանջ ներկայացրած եղել, որ պետական պաշտոնյան բարձր վարձատրվի։