ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
10 Jun 2020

Ադրբեջանի նախագահականի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է COVID-19-ով: Այս մասին հաղորդել է երկրի Տարածքային բժշկական ստորաբաժանումների համակարգման միության ղեկավարը:

Կորոնավարակի դեպքեր են հայտնաբերվել պետական համակարգի մի շարք աշխատակիցների շրջանում, այդ թվում՝ ԱԻՆ եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների մոտ:

Երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով հունիսի 14-16-ը Բաքվում, Գանջայում, Սումգայիթում եւ մի շարք այլ քաղաքներում կսահմանվի կարանտինային խիստ ռեժիմ՝ կդադարեցվի առևտրի, սպասարկման, բեռնափոխադրման ոլորտների, հասարակական տրանսպորտի աշխատանքը, մեքենաների շարժը, բացառությամբ հատուկ նշանակության՝ շտապ օգնության, փրկարարական ու լիազոր մարմինների մեքենաները:

 

Մանրամասները՝ տեսանյությում: