ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
10 Jun 2020

Դանիել Իոաննիսյանի գործողությունները իրավաչափ չեն. իրավաբան Ռոբերտ Հայրապետյան

 
Իրավաբանության մեջ մի պարզ ճշմարտություն կա՝ քաղաքացիներն այլ քաղաքացիների հանդեպ չունեն օրենքները պահպանելու ընդհանուր պահանջի իրավունք։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի այս դիտարկումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնած հակահամաճարակային քարոզի շրջանակում արդեն հայտնի միջադեպի առնչությամբ է։

Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեսանյութերից պարզորոշ երեւում է, որ հակահամաճարակային կանոնների իրազեկման ակցիայի իրականացման ժամանակ ներկա է նաեւ ոստիկան, որը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահի հորդորով կազմում է վարչական իրավախախտման մասին արձանագրություն:

Դանիել Իոաննիսյանը այդ ակցիայի շրջանակում շրջելով քաղաքի փողոցներով գաղտնի նկարահանել, լուսանկարել է մարդկանց և նկարները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Կից գրառմամբ էլ նշել է, որ հետևում է Վարչապետ Փաշինյանի կոչին:

Մանրամասները՝ տեսանյությում