Պարետատան կանոնների պահպանումը՝ ծեծկռտուքի պատճառ
Պարետատան կանոնների պահպանմանն ուղղված ոստիկանների հերթական շրջայցը երեկ ավարտվել է ծեծկռտուքով: Ուժայինների հետ բախվել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Hraparak.am-ի տեղեկություններով, ոստիկանները մուտք են գործել Աբովյան փողոցի վրա գտնվող ժամանցի օբյեկտներից մեկը եւ պահանջել փակել այն, ներկաներին էլ խնդրել են լքել տարածքը։ Ալեքսանյանը, սակայն, ընդդիմացել է, ինչից հետո էլ քաշքշուկ է սկսվել։ Այս ամենը շարունակվել է նաեւ դրսում, որտեղ էլ ոստիկաններն ուժ են կիրառել Ալեքսանյանի նկատմամբ։
Ոստիկանությունը հաստատել է եղելությունը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է:
Մանրամասները՝ տեսանյությում