ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Jun 2020
Առողջապահության նախարարություն-ԵՊԲՀ վիրտուալ հակամարտության արդյունքում վերջապես գործարկվեց կորոնահիվանդների համար մարտ ամսից կազմ ու պատրաստ համալսարանական կլինիկան
Վարչապետի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց: Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ առողջապահական հաստատությունները գերծանրաբեռնված են, ու Հայաստանը գտնվում է կրիտիկական վիճակում:
Վարչապետի այս հայտարարությունն արագ արձագանք գտավ. մասնավորապես՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունունին Փաշինյանին հիշեցրեց, որ մարտ ամսից համալսարանական կլինիկան հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար բաժանմունք ու մասնագետներ է առանձնացվել, սակայն նախարարությունը բաժանմունքին գործելու հնարավորություն չի տվել:
Ավելի ուշ արձագանքեց նաև առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը: Նա ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրեց, որ անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ է բացահայտել, որ ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք, որոնք կարող են սպասարկել Covid-19-ով վարակված հիվանդների:
Առողջապահության փոխնախարարի գրառումին արձագանքել է նաև բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը: Շուշան Դանիելյանը զարմացած հարցադրոում է արել՝ ինչպե՞ս կարող են Առողջապահության նախարարության ներկայացուցիչները միայն հիմա իմանալ Երևանի կենտրոնում գործող բժշկական հաստատության՝ սարքավորումներով հագեցվածության լինելու մասին: