ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Jun 2020

Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով աշխարհում 19-րդն է

Հայաստանում կորոնավիճակը վերջին օրերին ակնհայտորեն վերածվում է կորոնաճգնաժամի: Օրական հաստատված նոր դեպքերի թիվը գնալով առավել մտահոգիչ է դառնում։ Հայաստանում այս պահի դրությամբ հաստատված է 13,325 դեպք, որից 4099-առողջացած, 211-ը՝ մահացած:

Worldometers.info վիճակագրական կայքի տվյալներով՝ Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով աշխարհում 19-րդն է, մինչդեռ ընդամենը 5 օր առաջ այդ ցուցանիշով 28-րդն էինք։

Մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավարակվածների ցուցանիշով աշխարհում առաջատարը Կատարն է։ 2 միլիոն 800 հազար բնակչից վարակված է մոտ 68,800-ը։ Կատարին հաջորդում են գաճաճ պետություն Սան Մարինոն եւ քաղաք-պետություն Վատիկանը: Սան Մարինոյի 34 հազար բնակչից վարակված է 680-ը, Վատիկանի 801 բնակչից՝ 12-ը։

Մեկ միլիոն բնակչությանը հաշվով Հայաստանը կորոնամահերի քանակով աշխարհում 36-րդն է։ Այս ցուցանիշով աշխարհի առաջատարներն են Սան Մարինոն, Բելգիան ու Անդորրան։ Իսկ ահա տարածաշրջում այդ նույն ցուցանիշով երկրորդն ենք՝ մեկ միլիոն բնակչության հաշվարկով գրանցվել է 71 մահվան դեպք: Այստեղ զիջում ենք միայն Իրանի Իսլամական հանրապետությանը:

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակով էլ Հայաստանն աշխարհում 50-րդն է: Առաջատարն ԱՄՆ-ն է ավելի քան 2 միլիոն հաստատված դեպքով, նրան հաջորդում են Բրազիլիան՝ 692 հազար վարակվածներով, եւ ՌԴ-ն՝ 476 հազար դեպքով։

 

Մանրամասները՝ տեսանյութում: